21 հունիսի 2012 - 13:47 AMT
Առևտրի և զարգացման սևծովյան բանկի ղեկավարը գովել է Հայաստանին ճգնաժամի հաղթահարման համար

Տարածաշրջանը ոտքի է կանգնում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, իսկ Հայաստանը կարող է լավ օրինակ ծառայել այն առումով, թե ինչպես պետք է այն հաղթահարել և առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանկի գործունեության համար: Այդ մասին հունիսի 21-ին Երևանում կայացած ՀՀ ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովը:

Ըստ նրա, Հայաստանը բանկի այն սակավաթիվ մասնակիցներից է, որ նվազագույն անկումն է արձանագրել 2009թ. ՝ 14 տոկոս, իսկ այժմ ապահավում է տնտեսական աճի կայուն տեմպեր:

Նա հավելել է, որ ՀԲ և ԱՄՀ վերջին կանխատեսումները 0,2 տոկոս նվազման մասին, «աննշան ցուցանիշ են»: «Մենք դրական ենք գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը և պատրաստ ենք ընդլայնել ֆինանսավորումն այդ երկրում»,-ասել է նա: