21 հունիսի 2012 - 17:16 AMT
Ինդոնեզիայում ավիավթարի արդյունքում զոհվել է վեց մարդ

Ինդոնեզիայում ավիաաղետի արդյունքում զոհվել է վեց մարդ, մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով տեղական հեռուստատեսությանը:

Ինչպես նշվում է, «Ֆոկկեր» Ֆ-27 ինքնաթիռը վայրէջք կատարելիս Հալիմ Պերդանակուսումա օդակայանից ոչ հեռու գտնվող բնակելի շենքին է բախվել:

Վթարի տեղում շարունակում են աշխատել փրկարարները, հրշեջ բրիգադներն ու բժիշկները:

Սկզբնապես հաղորդվում էր, որ ինքնաթիռում աղետի պահին գտնվում էր միայն երեք օդաչու, և բոլորը զոհվել են: Ավելի ուշ պարզվեց, որ ինքնաթիռում յոթ մարդ է եղել:

Երկրի վրա զոհերի մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ հրշեջները շարունակում են պայքարել առնվազն մեկ տասնյակ տներ թափանցած կրակի դեմ: