Լեհական հատուկ ծառայությունները, համագործակցելով եվրոպական գործընկերների հետ, իրականացրել են օպերացիա, որի արդյունքում այդ երկրի բնակչից 100 կիլոգրամ մարիխուանա և 70 կիլոգրամ ամֆետամին է առգրավվել, հաղորդում է «Լեհական ռադիոն»:
Հանցագործը բերման է ենթարկվել ոչ թե Լեհաստանում, այլ Եվրամիության մյուս երկրներից մեկում: Համաձայն ոստիկանության տվյալների` 50-ամյա առաքիչը աշխատել է Հին աշխարհի մաֆիոզ խմբավորումներից մեկի համար: Քննիչներն արդեն պարզում են, թե որտեղից, ուր և ում էր նա տանում իր բեռը:
Փորձագետների գնահատմամբ` առգրավված թմրանյութերի ընդհանուր արժեքը լեհական սև շուկայում կկազմեր մոտ 4 միլիոն եվրո: