19 մարտի 2003 - 18:06 AMT
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎՐԱ
Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի անդրադառնա իր կողմից նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման ընթացակարգի վրա: Այդ մասին, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը: Նա նշել է, որ «պետական ԶԼՄ-ների արտահայտություններն այն մասին, թե Ս.Դեմիրճյանը հաշտվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հետ, չեն համապատասխանում իրականությանը»: Գ.Հարությունյանը հիշեցրել է, որ մարտի 17-ին Ս.Դեմիրճյանը հայտ է ներկայացրել Սահմանադրական դատարան Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ: Նրա խոսքերով, տվյալ հայտարարությանը կցվել են համապատասխան փաստաթղթեր, կազմված 1617 էջից: