27 սեպտեմբերի 2004 - 22:36 AMT
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՍԵՄԻՆԱՐԻՆ
«Հայ խորհրդարանականները պետք է մասնակցեն Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» սեմինարին»,- հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում: Սեմինարի կազմակերպիչները պետք է լրջորեն ապահովեն հայ պատգամավորների անվտանգությունը, ասել է նա: ԱԺ փոխխոսնակի խոսքերով, «եթե ադրբեջանական կողմը մուտքի թույլտվություն չտա, ՆԱՏՕ-ն պետք է շարունակի իր ընտրած ճիշտ պրակտիկան` չեղյալ հայտարարելով նաեւ սեմինարը»,- ասաց նա: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե նման ծայրահեղական մոտեցումները «չհովանավորվեին բարձրագույն ղեկավարաության` երկրի նախագահի կողմից»,-հայտարարել է նա` ավելացնելով, որ այդ հարցը կքննարկվի նաեւ առաջիկա եռօրյայի ընթացքում: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չեղյալ էր հայտարարվել «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների անցկացումը Ադրբեջանում, քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվել է մուտքի վիզաներ տրամադրել հայ սպաներին, որոնք պետք է մասնակցեին զորավարժություններին: