22 հունիսի 2012 - 18:05 AMT
Թուրք պատմաբանները պարզել են, թե ուր է կորել Ցեղասպանության ժամանակ հայերից կողոպտած ոսկին

Թուրքիայի պատմական ընկերակցությունը պարզել է, թե ուր է կորել Ցեղասպանության ժամանակ հայերից կողոպտած ոսկին: Ըստ հետազոտության, դաշնակիցները, ենթադրաբար, Մեծ Բրիտանիան, 5 մլն միավոր ոսկյա իրեր են առգրավել, «որպես փոխհատուցում»: Ինչպես գրում է Hurriet Daily News-ը, ավելի ուշ բրիտանական բանկը մի խումբ կանադահայերի (հավանաբար, նկատի ունեն Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին-խմբ.), որպես փոխհատուցում յուրացրած «հիմնադրամների» համար, որոնց ընդհանուր արժեքն այժմ կազմում է 1,3 մլն ֆունտ ստեռլինգ: