28 սեպտեմբերի 2004 - 19:39 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ 2015 ԹՎԱԿԱՆԻՑ ՈՉ ՇՈՒՏ
Թուրքիան Եվրամիության մեջ մտնելու հնարավորություններ ունի 2015 թվականից ոչ շուտ, հայտարարել է Եվրամիության` Թուրքիայի գծով անկախ հանձնաժողովի նախագահ, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահթիսաարին: Նրա խոսքերով` բանն այստեղ այն չէ, որ երկրի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են: Վաղաժամ է խոսել կոնկրետ հարթության վրա այդ հարցի քննարկման մասին, քանի որ Անկարան չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցելու բազմաթիվ չափանիշների, հայտարարել է Ահթիսաարին Վիեննայում: