22 հունիսի 2012 - 18:13 AMT
Թուրքիային պատկանող F-4 կործանիչը կորել է Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի ՌՕՈՒ F-4 կործանիչը, որը օդ է բարձրացել երկրի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա գավառի Էրհաչ օդակայանից, ռադարների էկրաններից անհետացել է տեղական ժամանակով մոտ կեսօրին Միջերկրական ծովում` Սիրիային սահմանակից Հաթայ գավառից հարավ-արևելք, հաղորդում է Թուրքիայի Գլխավոր շտաբն իր կայքում:

Ինքնաթիռի որոնումները շարունակվում են, սակայն առայժմ արդյունք չեն տվել, նշվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կործանիչի հետ, որում երկու օդաչու էր գտնվում, կապը խզվել է թռիչքի մեկնարկից մեկուկես ժամ անց: Ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, կործանվել է: Որոնողական աշխատանքները կիրականացվեն այն վայրում, որտեղ ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է. այս նպատակով թուրքական բանակի ուղղաթիռներ են ուղարկվել, գրում է ՌԻԱ Նովոստին: