
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Վճռաբեկ դատարանի նախագահ չի դառնա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը` նշելով, որ այդ մասին տարածված լուրերն անհիմն են:
Նախարարը նշեց, որ պետք է նայել օրենսդրությունը և տեսնել, որ ինքը չի համապատասխանում օրենսդրության ներկայացրած պահանջներին Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար և, բացի այդ, Թովմասյանն այդպիսի ցանկություն էլ չունի, քանի որ չի սիրում դատավորի աշխատանքը: