19 մարտի 2003 - 17:48 AMT
ՎՐՍՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵՑԻՆ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՔ ԿՍԱՏԱՐԵՆ ԱՄՆ-ԻՆ ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԱՄՆ պաշտոնապես ընդգրկել են Ադրբեջանին եւ Վրաստանին այն 30 երկրների ցանկում, որոնք ստեղծել են «Իրաքի անհապաղ զինաթափման» կոալիցիա: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Րիչարդ Բաուչերը ներկայացրել է այդ երկրների ամբողջական ցանկը, որտեղ Ադրբեջանից եւ Վրաստանից բացի, ԱՊՀ երկրներից ընդգրկվել է միայն Ուզբեկստանը: