Ստամբուլի Մեսրոբյան հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի, գրում է Hurriyet Daily News-ը: Ինչպես հայտնել է Սբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավարը, շենքը թվագրվում է 1900թ.: Մինչ 1983թ. շենքում դպրոց էր գործում, որը փակվեց աշակերտների բացակայության պատճառով: Պատմական թերակղզում գտնվող շենքում երկար տարիներ կոշիկի խանութ էր գործում:
Հյուրանոցից ստացվելիք եկամուտը կփոխանցվի Ստամբուլի հայկական կազմակերպություններին և կօգտագործվի կարիքավորներին աջակցելու համար