2 հոկտեմբերի 2004 - 18:51 AMT
ՍԵՐԳԵՅ ՄԻՐՈՆՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ
Հոկտեմբերի 1-ի Երեւանում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնությունների խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀՀ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում շոշափվել են ռուսական կողմից վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցագրային կետի փակումից հետո առաջացած խնդիրները: Ինչպես տեղեկացրել է «Ռեգնում» գործակալությունը, հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Ս.Միրոնովը հայտարարել է, որ «հայ բարեկամները ըմբռնումով են վերաբերվում այն շարժառիթներին, որոնք Ռուսաստանին ստիպեցին դիմել այդ քայլին», եւ ավելացրել է, որ «ռուսական կողմը պետք է շատ կարճ ժամանակամիջոցում քննարկի այդ խնդրի հնարավոր լուծումները` հաշվի առնելով Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր հանդիսացող Հայաստանի շահերը»: Պատասխանելով Ռուսաստանի հակաահաբեկչական պայքարի հետեւանքով վրաց-ռուսական սահմանում կուտակված հայկական բեռերին առնչվող հարցին` Միրոնովը հայտարարել է, որ Բեսլանի ողբերգական իրադարձություննեիրց հետո Ռուսաստանը ստիպված էր նման միջոցներ ձեռնարկել: