Երկուշաբթի Իսպանիան պաշտոնական խնդրանք է հասցեագրել Եվրախմբին ֆինանսական օգնության վերաբերյալ, որն անհրաժեշտ է իսպանական բանկերի վերակապիտալիզացիայի համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Իսպանիայի կառավարության պաշտոնական նամակում ասվում է, որ «Իսպանիան պատրաստ է աջակցել ֆինանսական պայմանների տրամադրման պայմանների ու մեխանիզմների մշակմանը՝ ավարտելու համար հուշագրի ստորագրումը մինչև ընթացիկ տարվա հուլիսի 9-ը»:
Ավելի վաղ Իսպանիան հայտարարել էր, թե պաշտոնական հարցում չի ուղակելու մինչև 100 մլրդ եվրո միջազգային ֆինանսական օգնություն ստանալու համար: