2 հոկտեմբերի 2004 - 19:15 AMT
ԱԽԱԼՑԽԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հոկտեմբերի 1-ին Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակչությունը փակել էր քաղաք տանող բոլոր տրանսպորտային ուղիները: Ինչպես հաղորդել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը, այդ ակցիաայի միջոցով բնակչությունը բողոքում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության դեմ, քանի որ շինարարական աշխատանքներին մասնակցող բազմատոննանոց բեռնատար ավտոմեքենաները մեծ վնաս են հասցրել տարածաշրջանի ավտոճանապարհներին: