2 հոկտեմբերի 2004 - 20:35 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ԱՍԵԿՈՍՆԵՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին լուրերը դադարել են ասեկոսներ լինելուց: Այդ մասին երեկ Երեւանում կայացած «Հարավային Կովկասը որպես Մեծ Եվրոպայի մաս» խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Մերձարեւելյան քաղաքականության ամերիկյան ինստիտուտի ներկայացուցիչ Սոներ Չագափթայը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ում քննարկվում է արտերկրում ռազմական ուժերի տեղակայման հարցը, սակայն, դրանք չեն լինի բանակներ, այլ ոչ մեծ ռազմական ներկայություն, որը կտեղակայվի անհրաժեշտ կետում: