25 հունիսի 2012 - 21:17 AMT
Կիպրոսը պաշտոնապես ֆինանսական օգնություն է հայցել Եվրամիությունից

Կիպրոսը ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով պաշտոնապես դիմել է Եվրամիությանը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Համաձայն Կիպրոսի Հանրապետության կառավարության երկուշաբթի օրը ներկայացրած դիմումի` օգնությունն անհրաժեշտ է երկրի բանկային համակարգի համար:

Կիպրոսյան իշխանությունները մինչև վերջ փորձում էին խուսափել օգնության համար ԵՄ դիմելուց, քանի որ դա կապված է օգնության հատկացման խիստ պայմանների հետ, և հույս ունեին վարկ ստանալու այլ պետություններից: