26 հունիսի 2012 - 15:02 AMT
17–ամյա տղան և 15–ամյա աղջիկը երկաթյա ձողով վաճառղի գլխին խփելով փորձել են խանութից գողություն կատարել

Ոստիկանության Կենտրոնականի բաժին երեկ անհայտ քաղաքացուց հաղորդագրություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի մոտ գտնվող խանութ են մտել 3 մարդ, երկաթով հարվածել իր գլխին և փորձել են գողություն կատարել:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Թամանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մուշեղ Խ.-ին և 1996 թ. ծնված Անի Թ.-ին, որոնք բաժնում խոստովանական ցուցմունք են տվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, 3 հոգով մուտք են գործել նշված հասցեի մոտ գտնվող խանութ, Անի Թ.-ն երկաթյա ձողով հարվածել է վաճառողի գլխին, և փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունը չկարողանալով ավարտին հասցնել` դիմել են փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուշեղ Խ.-ի և Անի Թ.-ի հանցակցի անձը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: