26 հունիսի 2012 - 15:58 AMT
Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին ակտիվ գործունեության համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ:--ԿԱ-

Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: