26 հունիսի 2012 - 15:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սերժ Սարգսյան. Էներգետիկ ծրագրերը տարածաշրջանում չպետք է նոր պատերազմի ֆինանսավորման աղբյուր դառնան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Երևանում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ քննարկել է տարածաշրջանում իրականացվող և իրականացվելիք էներգետիկ ծրագրերը: «Կարծում եմ, եկանք ընդհանուր հայտարարի, որ դրանք պետք է խթանեն, այլ ոչ թե խաթարեն տարածաշրջանային հավասարակշռությունը: Ոչ մի պարագայում էներգետիկ ծրագրերը չպետք է դառնան մեր՝ առանց այն էլ փխրուն տարածաշրջանում նոր պատերազմի ֆինանսավորման աղբյուր: Համակարծիք էինք նաև, որ շրջափակումներն ու փակ սահմանները բացարձակապես անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի ոգուն և տրամաբանությանը»,-ասել է ՀՀ նախագահը Ավստրիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում:

ՖՈՏՈՇԱՐՔ