26 հունիսի 2012 - 17:51 AMT
Եվրամիությունը Սիրիայի հանդեպ պատժամիջոցների նոր փաթեթ է գործարկել

Եվրամիությունը երեքշաբթի օրը խստացրել է Սիրիայի հանդեպ պատժամիջոցները, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում տալով ԵՄ մամլո ծառայությանը:

Պատժամիջոցների սույն փաթեթը թվով 16-րդն է: Պատժամիջոցները վերաբերում են սիրիական Միջազգային իսլամական բանկին, սիրիական Ազգային նավթային տրանսպորտային ընկերությանն ու Սիրիայի կառավարության մամլո քարտուղար Բութեյնա Շաաբանին, հաղորդում է աղբյուրը: