Թուրքիան վերացրել է Ֆրանսիայի հանդեպ պատժամիջոցները` որոշելով վերականգնել ռազմատեխնիկական համագործակցությունը Փարիզի հետ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն:
Պաշտպանական գնումների գործակալության ներկայացուցչի խոսքով` համագործակցությունը կվերականգնվի բոլոր ռազմական ոլորտներում. ֆրանսիական ընկերությունները կկարողանան ցանկացած տեսակի սպառազինություն վաճառել Թուրքիային: