2009թ. մարտ ամսվա արժեզրկումից հետո, երբ մեկ օրում դրամը արժեզրկվեց, այժմ կարելի է խոսել ԱՄՆ դոլարի համեմատ դրամի աստիճանական արժեզրկման մասին: Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:
«Փոխարժեքի նման տատանումները լուրջ շոկեր չեն առաջացնի շուկայում»,-ասել է նա: Ըստ նրա, հայկական դրամի արժեզրկումը հիմնականում տնտեսության համաշխարհային միտումների ազդեցության արդյունք է Հայաստանի տնտեսության վրա:
Ինչպես ասել է փորձագետը, դոլարականացման մակարդակը Հայաստանում աստիճանաբար աճում է, իսկ ընթացիկ տարվա ապրիլին այն կազմել է 4,67 տոկոս: Ավելին, արժութային ավանդներին բաժին է ընկնում ՀՀ բանկային համակարգի բոլոր ավանդների քանակի 47,67 տոկոսը: «Քաղաքացիները դեռ հիշում եմ մարտյան այդ արժեզրկումը, ուստի Հայաստանի բնակչությունը գերադասում է իր խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, այդ արժույթը հանգրվանային է նրանց համար»,-ասել է նա: