28 հունիսի 2012 - 20:56 AMT
Լեհաստանի անվտանգության ուժերը EURO-2012-ի կիսաեզրափակչի նախաշեմին բարձր պատրաստականության են բերվել

Լեհաստանի անվտանգության ուժերը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերի նախաշեմին բարձր պատրաստականության են բերվել:

«Մենք տեղեկատվություն ենք ստացել, որը ահաբեկչական վտանգի հնարավոր թափանցման մասին է վկայում»,- հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Յացեկ Ցիխոցկին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սահմանապահ ծառայությունները պայթուցիկ սարք և Վարշավայի մարզադաշտի լուսանկարով բջջային հեռախոս պարունակող բեռ են բռնագրավել: