Սիրիական բանակը Թուրքիայի հետ սահմանին է մոտեցրել 170 տանկ և այլ տեխնիկա, հաղորդում է Zaman թերթը` հղում տալով Սիրիայի ընդդիմադիր Ազատ բանակի գեներալ Մուստաֆա Ալ-Շեյխին:
Ալ-Շեյխի հաղորդմամբ` տանկերը տեղակայվել են Մուսելմիե գյուղի մերձակայքում` Հալեբ քաղաքի մոտ, որը Թուրքիայի հետ սահմանից 30կմ հեռավորության վրա է գտնվում:
Երեքշաբթի օրը Թուրքիան սկսել է ռազմական տեխնիկա տեղակայել Սիրիայի հետ սահմանին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո այն մասին, որ Բաշար Ասադի վարչակարգը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: