Խրունիչևի անվան կենտրոնի մասնագետները հաջողությամբ ավարտել են Բայկոնուրում «Պրոտոն-Մ» հրթիռակրի վերանորոգումը, որի գործարկումը հետաձգվել էր խափանումների հայտնաբերման պատճառով, «Ինտերֆաքս-Ղազախստանին» է հայտնել աղբյուրը:
Փորձարկուների ավարտից հետո հրթիռը կտեղափոխվի լցակայան, որտեղ կլիցքավորվի «Բրիզ-Մ» բլոկը: Հուլիսի 4-ին հրթիռը դուրս կբերվի մեկնարկային համալիր և հուլիսի 7-ին կգործարկվի Sirius 5 (SES-5) կապի ապարատի հետ Մոսկվայի ժամանակով 22:23-ին: