Սիրիական զորքերի զինծառայողների մոտ մեկ երրորդը լքել է բանակի շարքերը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` շատերն անցել են ապստամբական «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կողմը, որը մասամբ տեղակայված է Թուրքիայում:
Մամուլը հղում է տալիս Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության զեկույցին, որը պատրաստվել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստին:
Համաձայն ստացված տեղեկատվության` 300-հազարանոց բանակից ՍԱԲ կողմն են անցել մոտ 100 հազ. զինվորականներ: Հրատարակությունը նշում է նաև, որ նեկայումս Սիրիայի տարածքի 60 տոկոսը ընդդիմության հսկողության տակ է: