«Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է թռիչքների աշխարհագրության ընդլայնման քաղաքականությունը. այդպես, հուլիսի 2-ից վերսկսվում է չվերթը դեպի Հալեպ, ինչպես նաև կավելանա թռիչքների հաճախականությունը Բեյրութ, նոր չվերթներ են բացվել դեպի Բիրմինգեմ և Ամրիթսար: Այս կապակցությամբ ամռան շրջանում «Արմավիա» ավիաընկերությունը վարձակալել է Airbus A320 տիպի ինքնաթիռը: Ամռանը արդեն բացվել են նոր չվերթներ դեպի Ամման և Միլան, հաղորդում է «Արմավիայի» մամլո ծառայությունը:
Բացի այդ, ամռան շրջանում վերականգնվել են Երևան – Հռոմ – Երևան (երեքշաբթի օրերին), Երևան – Վենետիկ – Երևան (կիրակի օրերին), Երևան – Բարսելոնա – Երևան (կիրակի օրերին), Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան (երկուշաբթի օրերին (մշտապես կար), սկսած հուլիսի 1-ից` երկուշաբթի և ուրբաթ օրերին), Երևան – Մարսել – Երևան (սկսած մայիսի 12-ից` շաբաթ օրերին, հուլիսի 4-ից` չորեքշաբթի օրերին) և Երևան – Լառնակա – Երևան (հինգշաբթի օրերին):