Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ուշացել է Դոնեցկից Լիսաբոն մեկնող ինքնաթիռից:
Ֆուտբոլիստի բացակայությունը շատ ուշ են նկատել: «Ուղևորության կազմակերպիչն ինձ հարցրեց, արդյոք ես չէի ուզենա նստել հինգերորդ գոտում` ինքնաթիռի սրահի վերջում, իսկ ես համաձայնեցի: Երբեմն ես նստում եմ առաջին, երկրորդ կամ երրորդ գոտում: Բայց ես համաձայնեցի նստել հինգերորդում: Հետո ես գնացի սրճարան, որպեսզի բուլկի գնեմ, իսկ ինքնաթիռը մեկնեց առանց ինձ: Դա անարդա'ր է»,- ասել է ֆուտբոլիստը:
Ռոնալդուն ստիպված է եղել ևս մի քանի ժամ անցկացնել Ուկրաինայում: «Թխվածք գնելը սխալմունք էր»,- կատակել է Ռոնալդուն: