29 հունիսի 2012 - 21:31 AMT
Ադրբեջանում զենքը արդեն ճանապարհներին է թափած

Ադրբեջանի Աբշերոնի շրջանում ճանապարհի եզրին մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել, ուրբաթ օրը հաղորդել է Ադրբեջանի ԱԻՆ պաշտոնական կայքը:

ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Աբշերոնի շրջանի Ֆաթմայի-Փիրշագի ճանապարհին մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել: Դեպքի վայր անհապաղ ուղղվել են փրկարարների համապատասխան ուժերն ու նախարարության մասնագետները:

Փրկարարները տեղում անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, և ԱԻՆ մասնագետները համապատասխան կառույցների աշխատակիցների հետ միասին զննել են հայտնաբերված զինամթերքը: Հաստատվել է, որ 54 միավոր պայթուցիկ զինամթերքը (նռնակներ և այլն), 1771 միավոր զինամթերքը (ինքնաձիգների պահեստատուփեր, ատրճանակի փամփուշտներ և այլն) պիտանի են գործածման համար: Հայտնաբերված զինամթերքը վնասազերծվել է և փոխանցվել համապատասխան մարմիններին:

Ըստ երևույթին, Ադրբեջանն այնքան զենք է գնել, որ այն արդեն ճանապարհներին թափած է: