29 հունիսի 2012 - 21:39 AMT
ԵՄ-ն հավանություն է տվել հուլիսի 1-ից իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու որոշմանը

Եվրամիության 27 երկրների ղեկավարները հավանություն են տվել հուլիսի 1-ից իրանական նավթը ԵՄ երկրներ ներմուծելու վրա էմբարգո սահմանելու որոշմանը, ուրբաթ օրը հաղորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրոպական խորհուրդը ողջունում է Եվրամիության կողմից նավթային էմբարգոյի ներմուծումը»,- հայտնել է նա լրագրողներին երկօրյա հանդիպման ավարտին:

Վան Ռոմպեյի խոսքով` ԵՄ գագաթաժողովի մասնակիցները Իրանի իշխանություններին իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ բանակցություններում կառուցողական դիրքորոշման կոչ են արել: