«Մենք ի վիճակի ենք ափից հարված հասցնել ցանկացած կետին Պարսից և Օմանի ծովածոցերում և Օրմուզյան ջրանցքում»,- հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար, ադմիրալ Ալի Ֆեդավին: Նրա խոսքով` ներկայումս իրանական զորքերի սպառազինության մեջ առկա են հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կազմում է 220կմ, հաղորդում է MehrNews-ը:
«Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք օգտագործել հայրենական արտադրության հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կգերազանցի 300կմ: Իրանի ՌԾՈՒ հրթիռները տեղադրում են ոչ մեծ նավերի վրա, որոնք մեծ արագություն ունեն:
Բացի ցամաքում և ծովում տեղակայվող հրթիռներից մենք ունենք նաև պաշտպանական ռազմական գործողությունների իրականացման այլ հնարավորություններ»,- հայտնել է ադմիրալը: