ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հեռախոսազրույցում կարևորել է Իրանի դերը Սիրիայի բարեփոխումներում, հայտնում է IribNews-ը:
Իր հերթին Սալեհին, նշելով Իրանի հստակ ու սկզբունքային դիրքորոշումը սիրիական ժողովրդի ու նախագահ Բաշար Ասադի բարեփոխումների վերաբերյալ, շնորհակալություն է հայտնել Աննանին նրա ջանքերի համար ու հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքները կնպաստեն խաղաղության ու կայունության հաստատմանը Սիրիայում ու տարածաշրջանում:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ցանկացած ռազմական միջամտություն անընդունելի է և որ Սիրիայի ճգնաժամը հարկավոր է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով: