4 հուլիսի 2012 - 12:48 AMT
ՖԻՖԱ հունիսյան վարկանիշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 55-րդ տեղը

ՖԻՖԱ ազգային հավաքականների հունիսյան վարկանիշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 55-րդ տեղըը՝ նախորդ ամսվա համեմատ նահանջելով 4 կետով:

Հունվարից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է 14 կետով:

ՖԻՖԱ վարկանիշում առաջին տեղում Իսպանիայի հավաքականն է, երկրորդ տեղում՝ Գերմանիայի հավաքականը, երրորդում՝ Ուրուգվայի:

Ցուցակը եզրափակում է Մալթայի հավաքականը՝ 145-րդ հորիզոնականում: