4 հուլիսի 2012 - 14:53 AMT
ВВС կորպորացիան կղեկավարի Ջորջ Էնթսվիլը

Բի-բի-սիի նոր գլխավոր տնօրեն է դարձել Ջորջ Էնթսվիլը: Նման որոշում է կայացրել կորպորացիայի հոգաբարձուների խորհուրդը, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ջորջ Էնթսվիլն աշխատում էր Բի-բի-սիի Newsnight հեռուստածրագրի խմբագիր:

ВВС կորպորացիայի ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Մարկ Թոմփսոնին: