4 հուլիսի 2012 - 15:13 AMT
Մեծ Բրիտանիան կփակի սահմանները հույն ներգաղթյալների համար, եթե Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց

Միացյալ Թագավորությունը պատրաստ է փակել սահմանները հույն ներգաղթյալների համար, եթե Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ The Financial Times-ի վրա հղումով:

Քեմերոնը խոստովանել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են «ամեն ինչ անել հույների ներհոսքը» կասեցնելու համար՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նման միջոցների կարիք չի լինի: