Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անդրադառնալով սոցփաթեթների ներդրմանը՝ վարչապետն ասել է. ։ Մենք 2012 թվականից պիլոտային ծրագիր ենք իրականացնում, և շուրջ 120 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել օգտվել սոցիալական փաթեթից։ Հիմնական մասը գնում է առողջապահական խնդիրների ապահովագրմանը, և այստեղ մենք տեսնում ենք, որ բավական մեծ հետաքրքրություն կա քաղծառայողների կողմից։ Այս պահի դրությամբ արդեն ունենք 150 սրտի վիրահատություն, և այդ առումով նաև մեր պետական ծառայողների հետաքրքրությունը սոցիալական փաթեթի նկատմամբ, բնականաբար, ավելանում է։ Բայց մյուս կողմից այսօր զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն կա, որ որոշ հիմնարկներում չարաշահում են և մեր պետական ծառայողներից սոցիալական փաթեթից օգտվելու դիմաց պահանջում են որոշակի վարձատրություն։ Քանի որ սա պիլոտային ծրագիր է, անհրաժեշտ է անմիջապես արձագանքել, և ես հանձնարարում եմ ֆինանսների նախարարին և կրթության և գիտության նախարարին, որպեսզի հրապարակումներում զետեղված տեղեկատվությունը դարձնեն քննարկման առարկա և ծառայողական քննություն սկսեն։ Լրագրողներից պարզեք, թե կոնկրետ որ դպրոցների մասին է խոսքը»։
Ծառայողական քննությամբ փորձենք հասկանալ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ։ Բայց պետք է շատ օպերատիվ արձագանքել նման մտավախությանը, որովհետև մենք մտադիր ենք այս ծրագիրը կատարելագործել և շարունակել 2013, 2014 թվականներին, հավելել է վարչապետը: