«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային փառատոնի ընթացքում տեղի է ունենալու ռեժիսորներ Միքելանջելո Անտոնիոնիի, Թեոդորոս Անգելոպուլոսի և գրող Տոնինո Գուերային նվիրված միջոցառումներ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, նախ հուլիսի 11-ին Երևանи Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հուշ-երեկո, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ:
Այս կապակցությամբ Հայաստան կժամանեն մեծանուն ռեժիսորների այրիները, ինչպես նաև աշխատանքային թիմի անդամեր:
«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը: