19 հոկտեմբերի 2004 - 22:56 AMT
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԵՔ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՁԵՌՔԲԵՐԵԼ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջող է հանդես գալիս իսպանական Կալվիա քաղաքում սկսված Շախմատի 36-րդ օլիմպիադայում: Առաջին մրցաշարում հայ շախմատիստները հաղթել են Մոնղոլիայի հավաքականին` 3,5:0,5 հաշվով, երկրորդ մրցաշարում` Ուզբեկստանի հավաքականին` 3:1, եւ երրորդ մրցաշարում` Էստոնիայի հավաքականին` նույն հաշվով: Նշենք, որ չորրորդ փուլում Հայաստանի հավաքականն իր ուժերը կփորձի Բոսնիայի եւ Գերցեգովինայի հավաքականի հետ: