19 հոկտեմբերի 2004 - 23:09 AMT
ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոկտեմբերի 14-ին անհայտ անձիք սեւ ներկով ներկել են Վարշավայում Հայաստանի դեսպանատան ցուցատախտակը եւ հակահայկական արտահայտություններ գրել շենքի պատերին: Ինչպես նշել է Վարշավայի հայերի «Արարատ» կազմակերպության անդամ Վիոլա Խանկարյանը, Լեհաստանում իր բնակության վերջին 10 տարում նման գործողություններ չի դիտվել: Նշենք, որ ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը լեհական մայրաքաղաքի իրավապահ մարմինները հետաքննում են տվյալ բարբարոսությունը: