Հուլիսի 6-ին ժամը 11-ից Օրանժ Թենիս ակումբում կմեկնարկեն «Յու Քոմ Գավաթ» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերը, որին կհաջորդի զուգախաղերի եզրափակիչը: Ցավոք հայ թենիսիտները չեն մասնակցում կիսաեզրափակիչներին, սակայն Տիգրան Մարտիրոսյան/Խաչատուր Խաչատրյան զույգը մրցաշարում բավականին լավ հանդես եկավ և այս զույգի հետ կապված հույսեր ենք կապում մյուս շաբաթ Երևանում անցկացվող Ամերիա Գավաթ մրցաշարին, ասվում է
Հուլիսի 7-ին ժամը 11-ից ակումբում կմեկնարի եզրափակիչ խաղը, ինչից հետո տեղի կունենա «Յու Քոմ Գավաթի» փակման պաշտոնական արարողությունը: Իսկ հաջորդ շաբաթ` հուլիսի 9-14 արդեն երկրորդ անգամ (առաջին անգամ անցկացվեց 2011-ին) կանցկացվի Ameria Cup մրցաշարը:
Խաղերին կարելի է հետևել նաև on line տարբերակով` այցելելով tennisarmenia կայք:
Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Միջազգային թենիսի ֆեդերացիան ( ITF ) հուլիսի 2-7 և հուլիսի 9-14 Երևանում անցկացնում են Futures դասի` տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ 2 մրցաշար «Յու Քոմ Գավաթ» և «Ամերիա Գավաթը» ` երկուսն էլ 15 000 մրցանակային ֆոնդով:
Այս մրցաշարերին մասնակցելու համար Երևանում են թենիսիստներ ավելի քան տասնհինգ երկրներից` Ռուսաստան, Չեխիա, Բելոռուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան և այլն:
Մրցաշարին մասնակցում են նաև ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականից Խաչատրյան Խաչատուրը, Գևորգյան Աշոտը:
Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցելու շնորհալի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին Միացյալ Նահանգներում է բնակվում և հաջորդ տարվանից հանդես է գալու Թենիսի Հայաստանի Տղամարդկանց Հավաքականում: