5 հուլիսի 2012 - 15:55 AMT
Էռնեստ Դուլգարյանը դարձել է Յուրի Ֆալիկի անվան կոմպոզիտորների մրցույթի դափնեկիր

Հունիսին Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ անցկացվել է Յուրի Ֆալիկի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որին մասնակցել են աշխարհի 16 երկրներից 73 կոմպոզիտորներ: Հայաստանից մրցույթին մասնակցել են 4 երիտասարդ կոմպոզիտորներ: Օրերս ժյուրին ամփոփել և հրապարակել է մրցույթի արդյունքներն, ըստ որի, կոմպոզիտորների միջազգային մրցույթի առաջին մրցանակին է արժանացել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Էռնեստ Դուլգարյանն իր «Չակոնա» դասական ստեղծագործությամբ: Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, իսկ երրորդում` Ուկրաինայի ներկայացուցիչը:

24-ամյա կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանն անցած տարի հաղթել է նաև Սարաջևի անվան երիտասարդ կոմպոզիտորների հանրապետական մրցույթում, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը: