Եվրոպայի խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կիրականացնի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` ի աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:
Նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային և տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, ինչպես նաև հանրայաին որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական և քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` Ծրագրերի գլխավոր տնօրենը և ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալը կներկայացնի գործողությունների ծրագիրը, ասվում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին և կնախագահի Նախարարների կոմիտեն 2013թ. մայիսից մինչև նոյեմբեր: