6 հուլիսի 2012 - 12:43 AMT
Շիրազի փողոցը հուլիսի 7-ին և 8-ին փակ է լինելու երթևեկության համար

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը հուլիսի 7-ին և 8-ին վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ: Քաղաքապետարանի լրատվական բաժնի հաղորդմամբ, որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով: