Շվեյցարիայի կառավարությունը դադարեցրել է սպառազինության ու ռազմատեխնիկայի բոլոր առաքումները Միացյալ Արաբական Էմիրություններին, հայտնում է Լենտա.ռու-ն:
Շվեյցարական իշխանությունները սա համարում են «ժամանակավոր միջոց»: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ շվեյցարական Sonntagszeitung թերթը հրապարակել է շվեյցարական արտադրության նռնակի լուսանկարը, որը հայտնաբերվել է սիրիական Մարեայում:
Ըստ ԶԼՄ-ների, սա արդեն առաջին դեպքը չէ: