6 հուլիսի 2012 - 14:28 AMT
Ահմադինեժադ. Իրանի ժողովուրդը պատրաստ է ամեն կերպ նպաստել Եգիպտոսի զարգացմանը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորելով Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտարարել է, որ Եգիպտոսի ու Իրանի ժողովրդները ընդհանուր պատմություն ունեն ու բարեկամական կապեր, հայտնում է MehrNews-ը:

Իրանի ժողովուրդը պատրաստ է ամեն կերպ նպաստել Եգիպտոսի զարգացմանը, ասել է Իրանի նախագահը՝ հրավիրելով Մուրսիին այցելել Իրան՝ Չմիացած երկրների գագաթաժողովի շրջանակներում:

Իր հերթին Մոհամմեդ Մուրսին հայտարարել է Իրանի նախագահին, որ Եգիպտոսի ժողովուրդը «հարգանք և սեր է» տածում Իրանի ժողովրդի հանդեպ: