6 հուլիսի 2012 - 15:56 AMT
35 հայ խաղաղապահներ մեկնել են Կոսովո

Հուլիսի 6-ին 35 հայ խաղաղապահներ մեկնել են Կոսովո, որտեղ նրանք կտեղակայվեն «Բոնդսթիլ» ամերիկյան ռազմակայանում: Ուրոշևաց քաղաքի մերձակայքում խաղաղապահները վեցամսյա ռոտացիայի սկզբունքով կիրականացնեն իրենց առաքելությունը «Վոստոկ» բազմազգ խմբավորման պատասխանատվության գոտում:

Հայկական ջոկատը պատասխանատվություն կկրի պարետային ծառայության, ՀԱԿ անվտանգության, զանգվածային անկարգությունների կանխարգելման, ամբոխի կառավարման և պահակախմբերի ուղեկցության համար: