Եգիպտական հեղափոխության զոհերի ազգականները դատարանի միջոցով Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքից և երկրի նախկին ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլիից, որոնք այժմ ցմահ բանտարկության մեջ են, 50 միլիոն եգիպտական ֆունտի չափով վնասի հատուցում են պահանջում, ուրբաթ օրը հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:
Ընդհանուր հայցով դատարան են դիմել եգիպտացիների ավելի քան 50 ընտանիքներ, որոնք 2011թ. բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ լուրջ վնասվածքներ են ստացել կամ սպանվել: