9 հուլիսի 2012 - 21:43 AMT
Վ. Ձիրկալն. Ռուսաստանը զենք չի մատակարարի Սիրիային, քանի դեռ այնտեղ բախումներ են

Ռուսաստանը նոր զինատեսակներ չի մատակարարի Սիրիային և այդ ոլորտում պայմանագրեր չի կնքի, քանի դեռ իրավիճակն այնտեռղ չի կարգավորվել, լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնային ծառայության ռազմա-տեխնիկական համագործակցության գծով տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ավելի վաղ մենք գործում էինք ըստ հին պայմանագրերի, այդ թվում` տեխնիկայի նորոգման վերաբերյալ»,-ընդգծել է նա:

Սիրիայում մոտ 16 ամիս չեն դադարում զինված բախումները: ՄԱԿ-ի գնահատմամբ երկրում զոհվել է 12 հազարից ավել մարդ: