
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն, որը ՍԴ որոշմամբ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից, երեքշաբթի իր լիազորությունները փոխանցել է խորհրդարանի խոսնակ Կրին Անտոնեսկուին, հայտնում է ՌՒԱ Նովոստի գործակալությունը:
Իշխանության փոխանցման արարողակարգն անցել է փակ դռների ետևում:
Ռումինիայի խորհրդարանը հուլիս 6-ին քվեարկել է Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու օգտին՝ համարելով, որ նրա գործողությունները հակասում են սահմանադրությանը: Անտոնեսկուն համարվում է նախագահի պաշտոնակատար:
Այժմ առաջիկա 30 օրում երկրում համաժողովրդական հանրաքվե կանցնի նախագահին իմպիչմենտի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների, դա տեղի կունենա հուլիսի 29-ին: