26 հոկտեմբերի 2004 - 19:00 AMT
ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՍԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԻՆ
Իսպանիայի Կալվիա քաղաքում անցկացվող Շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայի տասներորդ փուլում Հայաստանը դուրս է եկել երրորդ հորիզոնական` 3,5:0,5 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին: Նշենք, որ երկրորդ տեղում է գտնվում Ռուսաստանի հավաքականը, որից Հայաստանի թիմը հետ է կես միավորով: